ՀՀ կառավարության նախապես ծրագրավորված օրակարգի համաձայն մինչև սեպտեմբերի 20-ը առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները Երևանից կմեկնեն ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր` տեղի բնակչությանը, հատկապես՝ երեխաներին, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի առաջարկով բժիշկներին կմիանան նաև հոգեբանները։
Նախարարը բազմիցս այցելել է Հայաստանի սահմանամերձ համայնքներ։ Այդ բնակավայրերում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը նրա մշտական ուշադրության կենտրոնում է: