Ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից լավը. Մարգարիտ Եսայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ նաև ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նա խոսեց սահմանադրական փոփոխություններին այսօր առավոտյան դեմ արտահայտված պատգամավորների մասին և նրանց հորդորեց բացասական լիցքերը թողնել դրսում:

«Եկեք մասնակցեք քննարկումներին, ասեք:  Այնպիսի տպավորություն ստացա, որ այսօրվա գործող Սահմանադրությամբ «դեմ» քաղաքական ուժերը հիացած են և այստեղ հռետորիկ հարցեր են տալիս՝ արդյո՞ք գործող Սահմանադրությունն է խանգարում և թվարկում են խնդիրներ»,- նշեց նա:

Նա նաև անդրադարձավ այն հարցադրումներին, թե սահմանադրական փոփոխությունների տակ արդյոք դրված չէ Սերժ Սարգսյանի վերարտադրության հարցը:

«Իսկ ինչու՞ չի կարող, ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից լավը: Մի հատ նայեք կենսագրությունը. Ղարաբաղից սկսած՝ Հայաստանով վերջացրած: Միթե այդպիսի հարուստ կենսագրություն ունեցող քաղաքական գործիչը պետք է գնա,  նստի իրենց տանը»,- հավելեց նա:




Լրահոս