«Արի հլը տենամ ի՞նչ ես ասում, արի ստե…». ԱԺ-ում կրքերը թեժացան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում  այսօր մի պահ վեճ սկսվեց պատգամավորների միջև:  Դա տեղի ունեցավ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի հարց ու պատասխանի ժամանակ, երբ  դահլիճում լսվեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ձայնը:

«Արի հլը տենամ ի՞նչ ես ասում, արի ստե…»,-  նշեց Բագրատյանը` դիմելով ՀՀԿ Հայկ Բաբուխանյանին:  Հրանտ Բագրատյանը նյարդայնացավ ու սկսեց գոռգոռալ, թե անտրամաբանական է իրենց զեկույցը:

Իրավիճակը փորձում էր մեղմել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հանգիստ, կրքերը հանգստացրեք: Չէ, չէ,երկուսդ էլ դուրս եկեք ավելի լավ ա, դրսում ձեր հաշիվը մաքրեք»,- արձագանքեց ԱԺ նախագահը:




Լրահոս