Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպաններ Սերխիո Ռամոսն ու Պեպեն չեն կարողանա մասնակցել Լա Լիգայի 6-րդ տուրում կայանալիք «Մալագա»-ի հետ խաղին:
Marca-ն հայտնում է, որ Ռամոսը շարունակում է ապաքինվել ուսի վնասվածքից։ Մարզչական շտաբը չի շտապեցնելու վերականգնման գործընթացը։ Ռամոսի մոտ ախտորոշվել է ձախ ուսի -անրակային հոդավորման պատռվածք։
Պեպեն շարքից դուրս է մնացել մկանային խնդիրների պատճառով։ Սպասվում է, որ նա բաց կթողնի միայն «Մալագա»-ի հետ առաջիկա խաղը։