
Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Սելտա»-«Էյբար» դիմակայությունն ավարտվել է ոչ ոքի, իսկ «Ատլետիկո»-ի նկատմամբ առավելության հասած «Վիլյառեալ»-ն ակումբի պատմության մեջ առաջին անգամ գլխավորել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը:
«Ատլետիկո»-ի դեմ խաղը 576-րդն էր, որ «Վիլյառեալ»-ն անցկացրել է իսպանական էլիտար դիվիզիոնում: Այժմ ամենաշատ խաղերն անցկացրած, բայց Պրիմերայում առաջատար չդարձած ակումբը «Մալագա»-ն է: