Անի Զախարյանը, ետ չմնալով, հանրահավաք արեց Ազատության հրապարակում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազատության հրապարակում «Նոր քաղաքական մշակույթ»  կուսակցության նախագահ Անի Զախարյանը Սահմանադրական բարեփոխումների դեմ հանրահավաք էր կազմակերպել: Բայց,  ինչպես երևում է,  հանրահավաքին մասնակցելու մարդկանց ոգևորությունն այնքան էլ մեծ չէր, քանի որ  Ազատության հրապարակը գրեթե դատարկ էր, որևէ եռուզեռ չէր նկատվում:

Armlur.am-ի հետ զրույցում «Նոր քաղաքական մշակույթ»  կուսակցության նախագահը հայտնեց, որ վստահ է իր ուժերին  և պայքարելու է մինչև վերջ: Նրա փոխանցմամբ հանրահավաքները շարունակական են լինելու և հաջորդ հանրահավաքը կայանալու է հոկտեմբերի 15-ին Էջմիածնում:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս