Իշխանությունը հարսանիք-քեֆերից աչք չի բացում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը հարսանիք-քեֆերից աչք չի բացում։ Սեպտեմբերի 26-ին «Գազպրոմ բանկի» փոխնախագահ Կարեն Կարապետյանի որդու հարսանիքն էր, հոկտեմբերի 14-ին Կարեն Կարապետյանի որդունը կլինի, իսկ հոկտեմբերի 17-ին Հովիկ Արգամիչի և Գագիկ Նիկոլայիչի 2 թոռների՝ Արգամի զավակների կնունքն է։

Խնամիները մտածել են՝ քանի հեռուներից «տուսովկան» եկել է, մեկ էլ իրենց կնունքի համար չգնան-գան։ Արգամի քավորը Սամվել Կարապետյանն է։ Ընդ որում՝ ասում են, եթե եղբայրներից Կարեն Կարապետյանը բավականին չեզոք, երբեմն անգամ քննադատական վերաբերմունք ունի վարչապետի նկատմամբ, ապա Սամվել Կարապետյանն անչափ ջերմ է տրամադրված»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս