Չինաստանում քիմիական գործարան է պայթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական Չժեցզյան նահանգում քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, գրում է Korrespondent.net-ը:

Պայթյունի հետևանքով 7 մարդ է տուժել, փոխանցում են տեղական հեռուստաալիքները:

Պայթյունի պատճառ է դարձել նիտրոքլորբենզոլի քիմիական ռեակցիան:

Նշվում է, որ պայթած գործարանի մոտ է գտնվում մոտ 50 տոննա նատրիումի քլորատ և այլ քիմիական նյութեր, որոնք հեշտորեն բռնկվում են բարձր ջերմաստիճանից:

Վերջին ժամանակաշրջանում Չինաստանում աճել են նման դեպքերը: Մասնավորապես, սեպտեմբերի սկզբին հզոր պայթյուն տեղի ունեցավ Լիշայ քաղաքի ֆաբրիկայում:




Լրահոս