Ռոնալդինյոն դեռևս չի ցանկանում ավարտել ֆուտբոլիստի կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆլումինենսե»-ի հետ վերջերս պայմանագիր խզած Ռոնալդինյոն հայտնել է, որ դեռևս չի ցանկանում ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

«Ցանկանում եմ դեռ որոշ ժամանակ խաղալ: Ամեն օր առաջարկներ եմ ստանում:Ես ինձ լավ եմ զգում և կարծում եմ՝ այնքան էլ վատ վիճակում չեմ գործող ֆուտբոլիստների համեմատ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն կարիերայի ընթացքում հանդես է եկել մի քանի ակումբներում, այդ թվում` «Գրեմիո»-ում, ՊՍԺ-ում, «Բարսելոնա»-ում, «Միլան»-ում, «Ֆլամենգո»-ում, «Ատլետիկո Մինեյրո»-ում և «Կերետարո»-ում:




Լրահոս