45 ցմահ դատապարտյալ հացադուլ է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալները հոգնել են սպասելուց, որ իշխանությունն իրենց դիմումներին ընթացք կտա, և ինչ-որ փոփոխություն կլինի իրենց վիճակում՝ ասենք, կսկսեն վաղաժամկետ ազատ արձակել 20 տարուց ավելի բանտում անցկացրած դատապարտյալներին։ Եվ որոշել են համատեղ հացադուլ սկսել, որին կմասնակցեն առավելագույն թվով ցմահ դատապարտյալներ։

ՔԿՎ հանրային կապերի վարչությունից Armlur.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ այսօր հացադուլ է հայտարարել 45 ցմահ դատապարտյալ: Նրանք պահանջում են գործերի վերանայում:

Ի դեպ, սա նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի համար առաջին «փորձությունն է»:




Լրահոս