Ինչու է ադրբեջանցին սպանել իր սիրած աղջկան. նոր մանրամասներ 19 ամյա հայուհու սպանությունից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մոսկվայի  կանգառներից մեկում ադրբեջանցին սպանել է 19-ամյա Աննա Սարգսյանին: Ուսանողուհու կյանքի վերջին րոպեները նկարահանել են փողոցային անվտանգության տեսախցիկները: Ձայնագրությունում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի  Էմիլ Զուլֆուգարովը մի քանի անգամ դանակով հարվածում Աննային  որովայնի հատվածում, իսկ այնուհետև դիմում փախուստի: Արնաշաղախ աղջիկն ընկնում է ասֆալտին: Վերջինս մահանում է մինչ շտապօգնության ժամանելը:

Սպանությունը սոցկայքերում զանգվածային քննարկումների թեմա է դարձել: Չնայած նրան, որ սպանված աղջկա ծնողները հայտարարել են, որ ադրբեջանցին փորձել է սիրահետել Աննային ու հետապնդել է նրան, իսկ հայուհին չի ցանկացել անգամ լսել նրա մասին, ասվում է, որ Աննան ու Էմիլը սիրել են միմյանց: Մասնավորապես լուրեր են պտտվում, որ Աննա Սարգսյանն ու Էմիլ Զուլֆուգարովը միասին սովորել են նույն դպրոցում ու որոշ ժամանակ հանդիպել են: Որպես ապացույց ասվում է, որ մի տարի առաջ աղջիկը հավանել է ադրբեջանցու սոցկայքի բոլոր լուսանկարները, իսկ այժմ «Անյուտկա Սարգսյան» անվամբ պրոֆիլը ջնջված է:

kyw0Y566nPw

Օգտատերերից մեկը նաև տեղեկացնում է, որ թե’ աղջկա և թե’ տղայի ծնողները դեմ են եղել նրանց հանդիպումներին ազգության պատճառով, և  հենց ծնողների դեմ լինելն էլ եղել է զույգի բաժանության պատճառը:

Տեղեկացվում է, որ ադրբեջանցին մտադրված է եղել Աննայի սպանությունից հետո նաև ինքնասպան լինել, սակայն վախկոտության պատճառով չի կարողացել դիմել այդ քայլին:

NdyVKp-Qhl4




Լրահոս