Կրեմլից Մալիշկա կես քայլ է. Արա Աբրահամյանը` «դաբրո»-ների սպասելիս (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրի քաղաքական արենայում պարբերաբար հայտնվում են մարդիկ, ովքեր հայտ են ներկայացնում փրկելու Հայաստանը օրհասական վտանգներից: Եվ լինում են շրջափուլեր, որ անգամ փրկիչների ավելցուկ է առաջանում: Հիմա, կարծես թե, թևակոխել ենք այդ փուլ:

Այսօր Արա Աբրահամյանը լրագրողներին հրավիրել էր ասուլիսի` ազդարարելու, որ ցանկանում է ակտիվ դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում և մասնակցել խորհրդարանական ընտրությունների: Իսկ ի՞նչ ծրագրեր ունի Արա Աբրահամյանը և ինչո՞վ պետք է ոգևորվեն քանդուքարափ փողոցներով ու չքավորության մեջ ապրող Մալիշկայում: Բայց սա հենց այնպես արտահայտած միտք չի. մենք բոլորի փորձը գիտենք:

arm139054490512

Կուսակցություն ստեղծելու, իր խոսքերով ասած այս ազգին փրկելու ծրագիր կազմելը Արա Աբրահամյանի մոտ վաղուց է եղել:  Իսկ ի՞նչ է մտածում Արա Աբրահամյանի ծրագրերի մասին Սերժ Սարգսյանը, արդյո՞ք նրա «դաբրո»-յի կարիքն այլեւս չկա:

Թամարա Միքայելյան




Լրահոս