«Պորտու»-ի կիսապաշտպանը` ՉԼ ամենաերիտասարդ ավագը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալական «Պորտու»-ի կիսապաշտպան Ռուբեն Նեվեշը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ ավագը:

Record-ը հայտնում է, որ նա այսօր հանդես է եկել Թել Ավիվի «Մաքաբի»-ի դեմ 18 տարեկան 221 օրական հասակում։ Պորտուգալացին «Պորտու»-ի սան է։ Առաջին թիմի կազմում նա նորամուտը նշել է 2014 թվականի օգոստոսի 15-ին։

Նախորդ ռեկորդը պատկանում էր Ռաֆայել վան դեր Վարտին` Ամստերդամի «Այաքս»-ից՝ 20 տարեկան 217 օրական։




Լրահոս