Ժամանակ. Խուճուճ Էդոյի որդին՝ ՀՀԿ ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի ավագանու ընտրություններին այս անգամ նույնպես ՀՀԿ ցուցակում է գտնվում Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդին՝ Արման Մադաթյանը։ Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը: “Վերջինս հայտնի է նաեւ այն հանգամանքով, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան է։ Ա. Մադաթյանն այժմ աշխատում է “Ստանդարտների ազգային ինստիտուտ” ՓԲԸ-ում՝ որրպես իրավաբան։ Ի դեպ, այս անգամ Երեւանի ավագանու՝ ՀՀԿ ցուցակում է նաեւ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի դուստրը՝ Անուշ Նավասարդյանը”,- գրում է “Ժամանակը”։




Լրահոս