Հրապարակ. ՀՀԿ-ի համար աշխատելու են նաեվ մարզերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե իշխանությունը մոբիլիզացրել է ոչ միայն երեւանյան ուժերը, այլեւ՝ մարզային: Մարզպետները, տեղակալները, բաժնի պետերը քրտնաջան աշխատում են, որ իրենց մարզի բնակիչների երեւանցի հարազատները քվեարկեն ՀՀԿ-ի օգտին: Օրինակ, Արագածոտնի մարզպետն անընդհատ ժողովներ է անում, տեղակալը՝ եւս, այցելում են գյուղեր, կրթության բաժնի պետը կանչում է տնօրեններին, այցելում դպրոցներ: Անգամ Երեւանում շտաբ են բացել: Ասում են՝ մարզպետը խոստացել է 40 հազար ձայն բերել Տարոն Մարգարյանին:




Լրահոս