Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 24-25-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, 26-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:




Լրահոս