Միչուրինի փողոցում հայտնաբերել են Հրացան և փամփուշտներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Միչուրինի փողոցի հետնամասում` աղբամանի մոտ, զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, կարճեցված փողով և խզակոթով հրացան և 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 2 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս