ԱԺ-ում այս օրերին զբաղված են 2016 թվականի պետական բյուջեի նախագիծն ուսումնասիրելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ-ում այս օրերին արդեն իսկ զբաղված են 2016 թվականի պետական բյուջեի նախագիծն ուսումնասիրելով: Բյուջեի նախագիծը սովորաբար մի քանի հազար էջից է բաղկացած լինում, եւ այն 131 օրինակով բազմացնելու ու պատգամավորներին տրամադրելու գործընթացի համար բավականին ժամանակ է հարկավոր:

Ըստ տեղեկությունների՝ նախագծի քննարկումը ԱԺ մշտապես գործող հանձնաժողովներում նախատեսվում է սկսել նոյեմբերի 2-ին, այն կտեւի մոտ երկու շաբաթ: Դրանից հետո նոր միայն պետբյուջեի նախագիծը կընդգրկվի խորհրդարանի քառօրյայի օրակարգում:




Լրահոս