Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 07.30-ի դրությամբ, փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի հատվածը, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն (Քյարքիի ոլորաններ), Շիրակի մարզի Աշոցք, Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհները:  ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:




Լրահոս