Հրդեհ բնակարանում. տուժածի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 24-ին` ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 8 շենքի 23-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ գազօջախից բռնկվել է տան բնակիչ` 1938 ծնված Ծովիկ Գոզոմյանի հագուստը, ով ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՚ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:




Լրահոս