Փրկարարները Ալազան հրթիռներ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 24-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող արհեստագործական ուսումնարանի տարածքում հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը: 
Տեղում պարզվել է, որ հայտնաբերվել են 12 արկղ (48 հատ) “Ալազան 2Մ-1ՍՏ” տիպի հակակարկտային հրթիռներ: Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ՊՆ ԳՇ, ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հերթապահները: Հրթիռները տեղափոխել են անվտանգ տարածք:




Լրահոս