Բացահայտվել է Բերդի քաղաքապետի որդու դեմ մահափորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մարտի 23-ին, ժամը 15.07-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, անհատ անձինք Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բակում եւ շքամուտքում դեռեւս չպարզված հրազենով կրակել են 27-ամյա Անուշավան Մ.-ի եւ 40-ամյա Արմեն Ս.-ի ուղղությամբ, ինչի հետեւանքով Արմեն Ս.-ն գոտկատեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի` 4 մմ եւ 5.6 մմ տրամաչափի  3 պարկուճ եւ 9 մմ տրամաչափի 2 գնդակ: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 25-ամյա Բեգլար Հ.-ն եւ 30-ամյա Հրանտ Հ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 02.30-ին, Բեգլար Հ.-ն եւ  Հրանտ Հ.-ն ներկայացել են ոստիկանություն եւ ներկայացրել հանցագործության գործիք “Մակարով” ատրճանակը՝ պահունակով` առանց փամփուշտների եւ “Մարգուլին” ատրճանակը` պահունակով` լիցքավորված 1 փամփուշտով: Բեգլար Հ.-ն եւ Հրանտ Հ.-ն ձերբակալված են: Ներկայացված ատրճանակներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս