Նախագահը շնորհավորել է կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտուն Իսրայելյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
 
“Դուք անցել եք ստեղծագործական հետաքրքիր ճանապարհ՝ հարստացնելով հայ դասական երաժշտությունը: Մեծ է Ձեր ավանդը Հայաստանի երաժշտական կյանքի կազմակերպման գործում: Դուք ունեք նաև մեծ մանկավարժական վաստակ, որ գնահատելի է ոչ միայն ձեր ուսանողների, այլև ողջ արվեստասեր հասարակայնության համար:
 
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր շնորհակալ գործում”,- ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: 




Լրահոս