Հրապարակ. ԵԺԿ անդամ Ժառանգության ներկայացուցիչները չեն մեկնել Բրյուսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել ԵԺԿ գագաթնաժողովը, որին մասնակցել են ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը, ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը, որը Բրյոսելում է նաև Եվրահանձնաժողովի` Բոլոնյան գործընթացի հարցերով: “Հիշենք, որ Հայաստանն անցած տարվա օգոստոսից երեք տարով ստանձնել է Բոլոնյան քարտուղարի պարտականությունները, իսկ 2015-ի մայիսին Երևանում է տեղի ունենալու Բոլոնյան գագաթնաժողովը: ԵԺԿ անդամ “Ժառանգության” ներկայացուցիչները չեն մեկնել Բրյուսել: Ինչո՞ւ, հարցրինք Ստեփան Սաֆարյանին: “Երբ հարմար կգտնենք, այն ժամանակ էլ կմեկնենք Բրյուսել, դա ԵԺԿ համագումար չէր, որ մեկնեինք, ընդամենը համաժողով էրե: Ասել է թե` դուրս չեք գալիս, չեք նեղացել ԵԺԿ-ից: “ԵԺԿ նախագահի հետ կապված` Րաֆֆի Հովհաննիսյանը սպառիչ պատասխանել է, ավելացնելու այլ բան չունեմ”,-ասաց Ստեփան Սաֆարյանը”,- գրել է թերթը:




Լրահոս