«Քաղաքական կուսակցությունները «փանջունիություն» են անում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը Սահմանադրական փոփոխություններին ո’չ կողմ է, ո’չ դեմ: Armlur.am-ի հետ զրույցում վերջինս հայտնեց, որ կողմնակից չէ որևէ բանի:

«Սահմանադրությունը մեր երկրում, եթե չի գործում, չի գործում և հինը, չի գործում և նորը: Քաղաքական կամք է պետք և հասարակություն: Մենք մեզանից պետք է սկսենք: Ինքներս մեզ քաղաքացի չենք զգում, խալխի պես ենք ապրում: Քանի խալխի պես ենք ապրում, ինչպիսի Սահմանադրությաուն ուզում է լինի, ոչինչ չի փոխվելու: Էական չի` այս Սահմանադրությունը կկեղծվի, թե հաջորդը»,-նշեց նա:

Մեր այն հարցին` իսկ ինչպես է ինքը քվեարկելու հանրաքվեի ժամանակ, եթե դեռևս հստակ տեսակետ չունի, Սարգսյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել. «Օրը կգա, բարին էլ հետը: Տեսնենք` ինչ խմորումներ են լինում, իմ կարծիքը կասեմ: Այս պահին չեմ կարող ասել: «Այո»-ն, «ոչ»-ը էական չեն: Էականը մենք ենք: Եթե հասարակությունն իր մեջ ուժ չի գտնում երկրի իշխանություններից նորմալ, բարեկեցիկ կյանք պահանջելու, իսկ քաղաքական կուսակցությունները փանջունիությունն են անում, խաղեր են անում, ուրեմն` այդտեղ անելիք չկա: Ամեն ինչ որոշվում է քաղաքաքական կուսակցությունների կեցվածքից, որոնք դրական կեցվածք չեն դրսևորում: Մի մասը ծառայում է մի ուժին, մյուս մասը` մի ուրիշ ուժի: Ժողովրդի հետ կապված քաղաքական կուսակցությունները որևէ դրական բան չեն բերում»,-եզրափակեց իր խոսքն ազատամարտիկը:




Լրահոս