Նույնականացման քարտերի ողջ «կեղտը» կմնա Հովհաննես Սահակյանի վրա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի խումբ պատգամավորների աչքից չէր վրիպել այն, որ նույնականացման քարտերի առնչությամբ քննարկումների ընթացքում կառավարության ներկայացուցիչն այդպես էլ չներկայացավ ԱԺ։ ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջն է, որ նման քննարկումների ժամանակ կառավարությունն իր տեսակետը ևս հայտնի։

Նախորդ ուրբաթ՝ հարցն Աժ օրակարգ մտցնելուց առաջ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության կողմից որպես զեկուցող հանդես է եկել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որովհետև օրենքն իրենց իրավասության «ներքո» է։ «Կառավարությունը չթողեց նա գա, որովհետև չեն ուզում կեղտոտվի, հեռու են պահում, նույնականացման քարտերի սաղ «կեղտը» կմնա Սահակյան Հովիկի վրա»,- արձանագրում են խորհրդարանական մեր աղբյուրները։ Հիշեցնենք՝ Հովհաննես Սահակյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս