Նորատուսում ավտոմեքենաներն արգելափակվել էին ցեխակույտի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 01.47-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Նորատուս գյուղից դեպի Գավառագետ գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել ԳԱԶ 24 մակնիշի (վարորդ` Ա. Ս., պ/հ չունի) ավտոմեքենան:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում «Բիդ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Բիդ» մակնիշի 34 AQ 282 պետհամարանիշով (վարորդ` Դ. Մ.) ավտոմեքենան:




Լրահոս