Հետախուզվողին հայտնաբերել են 16 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 40-ամյա Սերյոժա Ն.-ին, ով 1997 թ. ապրիլի 21-ից ՌԴ Սմոլենսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Սերյոժա Ն.-ն ձերբակալված է:




Լրահոս