ՏԵՍՈՒՉՆ ԱՊՏԱԿԵ՞Լ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ինչպես նաեւ «Ժողովուրդ»-ին է դիմել Նոր Նորքի 6-րդ զանգվածի Շոպրոնի 1-ին նրբ., 3 շ., 52 բնակարանի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանը: Ըստ նամակագրի՝ մարտի 10-ին Կենտրոնական բանկի մոտով երթեւեկելիս նրան թվացել է, թե պետավտոտեսչության մեքենան (կողային համարը` 11.03) իրեն կանգնեցրել է. «Խախտում չէի կատարել, ուստի մոտեցա Վանիկ անունով տեսուչին եւ հարցրեցի, թե ինչու է կանգնեցրել, նա ինձ ասաց, որ դիմացի մեքենան է կանգնեցրել: Երբ մոտենում էի իմ մեքենային, պետավտոտեսչության մեքենայի միջից մեկը հայհոյեց…»: Ըստ նամակագրի՝ մեքենայի մեջ նստած Ռոբերտ Վարդանյանն իրեն ապտակել է, եւ ինքն այդ ամենը նկարահանել է. «Սրա մասին որպես հաղորդում հանցագործության մասին հայտնել եմ ՀՔԾ-ի պետին, ոստիկանության կենտրոնական բաժին եւ ՀՀ ոստիկանապետ պարոն Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի քրեական գործ հարուցվի պետավտոտեսուչ Ռոբերտ Վարդանյանի նկատմամբ: Անցել է արդեն 8 օր, սակայն քրգործ չի հարուցվել: Ինձ դատաբժշկական փորձաքննության չեն տարել, որպեսզի իմ դեմքի վրայի այտուցներն անհետանան»: 




Լրահոս