ՇԵՐԵՓՈՒԿՆԵՐԸ ԲԵՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չինաստանի օդանավակայաններից մեկում բռնել են Հարավային Կորեայի մի քաղաքացու, որը չի կարողացել որեւէ բառ արտասանել: Պարզվել է, որ նրա բերանում շերեփուկներ են եղել: Օդանավակայանի աշխատակիցները նկատել են, որ ուղեւորներից մեկի ձեռքում ջրի շիշ կա. միջազգային օրենքների համաձայն՝ նրան խնդրել են կա՛մ խմել, կա՛մ թափել ջուրը: Կինը խմել է ջուրը, սակայն կուլ չի տվել, ինչը չի վրիպել օդանավակայանի աշխատակիցների աչքից: Նրան խնդրել են դուրս թքել ջուրը: Օդանավակայանի աշխատակիցները եւ ուղեւորները ապշել են. ջրում եղել են շերեփուկներ: Կնոջ խոսքով՝ ապագա գորտերին իրեն նվիրել էր ընկերը, այդ պատճառով նա չի ցանկացել ազատվել դրանցից:




Լրահոս