ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Աղջիկս երկրորդ կարգի հաշմանդամ է: Նա 17 տարեկան է եւ շուտով պետք է ընդունվի որեւէ ուսումնական հաստատություն: Ես` որպես ծնող, անհանգստացած եմ եւ ուզում եմ իմանալ, թե հաշմանդամության կարգ ունեցող երեխաներն ինչ արտոնություններ ունեն ուսումնական հաստատություն ընդունվելիս: Եթե նման կարգավիճակ ունեցողները տվյալ հաստատությունում սովորում են անվճար համակարգով, ապա ի՞նչը կարող է պատճառ լինել, որ անվճարը դառնա վճարովի: 
Հայարփի Այվազյան 
(43 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամներն այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվելու առաջնահերթ իրավունքից՝ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
Ինչ վերաբերում է վճարին, ապա նշենք, որ պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ:  
Հաշմանդամ երեխաներին 
եւ երիտասարդներին աջակցող կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քանի որ բուհ ընդունվելու սեզոնը մոտենում է, հաշմանդամ երեխաներ ունեցող ծնողներին խորհուրդ կտանք օգտվել գործող կարգից` պաշտպանելով իրենց երեխաների իրավունքները: 




Լրահոս