ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Չեխիայի ընտրանու հետ աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի` այսօր կայանալիք կարեւոր հանդիպումից առաջ` երեկ, նշել է, որ իր թիմը բարձր տրամադրությամբ պատրաստվում է հաղթանակի. «Դիտել եմ Չեխիայի հավաքականի մասնակցությամբ բազմաթիվ հանդիպումներ: Կարգապահ եւ ուժեղ թիմ է»: Մեկնարկային կազմի 10 ֆուտբոլիստներն արդեն հայտնի են, միայն մեկ դիրքում կասկածներ կան. Արազ Օզբիլիսը 10 օր չի մարզվել: «Միանշանակ ռիսկի չենք գնա, եթե նրա առողջությանը վտանգ սպառնա,-հայտարարել է Վ. Մինասյանը,-եթե Օզբիլիսը չխաղա, նրա փոխարեն խաղադաշտ կմտնի Էդգար Մանուչարյանը»: Վերջում Հայաստանի հավաքականի մարզիչը նշել է, որ պաշտպանությունում Արզումանյանի հետ կխաղան Հարոյանը, Ոսկանյանն ու Խաչատուրովը:




Լրահոս