ՄԱՀԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
67 տարեկան հասակում լոնդոնյան իր առանձնատանը մահացել է հայտնի գործարար Բորիս Բերեզովսկին: Նա Ռուսաստանում մեղադրվում էր բազմաթիվ հանցագործությունների մեջ եւ հեռակա կարգով դատապարտվել էր ազատազրկման: 2003-ի սեպտեմբերից մշտական բնակություն էր հաստատել Մեծ Բրիտանիայում: Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոսն էր եւ մշտապես հայտարարել է, որ պայքարելու է Կրեմլի ներկա վարչախմբի դեմ: Բերեզովսկու ընկերները կասկածում են, որ գործարարին խեղդամահ են արել, քանի որ դիակի կողքին շարֆ է հայտնաբերվել: 2011թ. The Sunday Times թերթը Բերեզովսկիի ունեցվածքը գնահատել էր 900 միլիոն դոլար, գրում է gazeta.ru-ն:




Լրահոս