Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկություն ունի հեռանալ իսպանական ակումբից: Dan Balon պարբերականը հայտնում է, որ կոլումբացի ֆուտբոլիստը դժգոհ է ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսից ստացած խաղաժամանակի համար:
«Սևիլիա»-ի դեմ հանդիպումը ֆուտբոլիստը ևս չէր մասնակցել, իսկ Բենիտեսը մեկնաբանել էր, որ Խամեսը դեռ պատրաստ չէ ամբողջական հանդիպման մասնակցել և մեծ աշխատանք ունի անելու: