ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների եւ նման այլ կառույցների սպասարկման գործընթացում պարտավորությունների մեջ ի՞նչ է մտնում: Այսինքն՝ որո՞նք են նմանատիպ կառույցների սպասարկման գործողությունները:

Գրետա Խաչատրյան (67 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների սպասարկման գործընթացում ներգրավված են ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, վերելակների եւ սանհանգույցների անխափան աշխատանքի, ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում նաեւ՝ նկուղների եւ տանիքների) պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանների եւ լուսավորության ապահովման եւ աղբահանության իրականացման, սպասարկման գույքով ապահովման, ինչպես նաեւ հսկիչ անցաթղթային անվտանգության ծառայությունները: Դրանք մատուցվում են որոշակի վճարի դիմաց:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման
վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես պատասխանում է նշված, պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների սպասարկման գործընթացում ներգրավված են բազմաթիվ ծառայություններ, որոնք, սակայն, չեն մատուցվում: Ու, ցավոք, մենք գրեթե միշտ ականատես ենք լինում բոլորովին այլ պատկերի: Հետաքրքիր է՝ այդ ինչ սկզբունքով են աշխատում համապատասխան կառույցները, երբ մայրաքաղաքի հազարավոր շենք-շինություններ ուղղակի զուրկ են նշված ծառայությունների իրականացումից: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսին կլինի գյուղական համայնքների շենք-շինությունների նկարագիրը:




Լրահոս