Իսլամիստները սպառնում են պայթեցնել Էյֆելյան աշտարակը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր ահաբեկչություններով է սպառնում Ֆրանսիային: Ահաբեկիչները նոր տեսանյութ են հրապարակել, որում ցուցադրում են, թե ինչպես է ընկնում Էյֆելյան աշտարակը. փոխանցում է Rusvesna-ն:

6-րոպեանոց տեսանյութը կրում է «Paris s’effondré» («Փարիզն ընկնում է») անվանումը:

Բացի Էյֆելյան աշտարակի անկման կադրերից` տեսանյութում «Իսլամական պետության» զինյալները ֆրանսերենով սպառնում են երկրի բնակիչներին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս