Հզոր երկրաշարժ Իրանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 16-ին, ժամը 15.11-ին “ՍՊԾ” պատասխանատու հերթապահը հաղորդեց, որ տեղական ժամանակով ժամը 14.44-ին Իրան-Պակիստան սահմանային գոտում՝ Խաշ քաղաքից 90 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 28.250 և արևելյան երկայնության 62.200:Երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվությունը ճշտվում է:




Լրահոս