Ռոնալդուի հետ որևէ խնդիր չունեմ. Բենիտես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն աջակցության համար շնորհակալություն է հայտնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին և հայտարարել, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ որևէ խնդիր չունի:

«Մեր թիմը միասնական է: Շնորհակալ եմ ակումբի նախագահին՝ աջակցության համար: Մենք քննարկել ենք և վերլուծել մեր սխալները. ես լավատեսորեն եմ տրամադրված:

Ինչ վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին, նա մեծագույն ֆուտբոլիստ է և առանցքային դերակատարություն ունի «Ռեալ»-ում: Նրա հետ խնդիրներ չունեմ»,-AS-ը մեջբերում է Բենիտեսի խոսքերը:




Լրահոս