Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը` «Կրասնոդար»-ի դեմ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Կրասնոդար»-ի դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում կայացած խաղում, որում գերմանական ակումբը պարտվել է 0:1 հաշվով, իսկ հայ ֆուտբոլիստն էլ մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասին, մեկ հարված էլ՝ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստը կատարել է 39 փոխանցում՝ 74.4% ճշգրտությամբ: Մխիթարյանը մեկ անգամ է խախտել կանոնները, իսկ նրա դեմ պայքարում կանոնները խախտել են երկու անգամ:

Հենրիխը ստացել է 7.46 գնահատականը, որը երկրորդն է «Բորուսիա»-ի կազմում: Իսկ ամենաբարձր գնահատականը ստացել է Իլկայ Գյունդոգանը՝ 7.53:




Լրահոս