9 հոգանոց հանցավոր խմբավորումն արդեն 21 անդամ ունի. ովքեր են նրանք (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատանը հայտնաբերված «զինված հանցավոր խմբավորումը» պարզվում է 21 անդամ ունի: Սա այն պարագայում, որ ԱԱԾ հատուկ գործողություններ իրականացրած աշխատակիցների կողմից «հանցավոր խմբավորմանը» վնասազերծելու պահին պաշտոնապես հայտարարվեց, թե պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը հավաքագրել է 9 քաղաքացու և նրանց հետ պլանավորել Հայաստանում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել:

Դեպքի հաջորդ օրը, այսինքն՝ երեկ էլ հայտնի դարձավ, որ խմբավորումն իրականում 19 անդամ ունի, որոնց թվում ՀՀ գրեթե բոլոր մարզերից ընդգրկված քաղաքացիներ կան, բոլորն էլ, ի դեպ, ըստ նախնական հաղորդագրության՝ գործազուրկ: Ըստ երևույթին՝ երկու օրվա ընթացքում կրկնակի ավելացած անդամների թիվը վերջնական համարել չենք կարող: Դժվար է պատկերացնել, թե վաղը քանի «ահաբեկչի» ի հայտ գալու մասին կտեղեկացվենք:

Սրանով, սակայն, անորոշությունը չի ավարտվում: ArmLur.am-ը քիչ առաջ ԱԱԾ լրատվական ծառայությունից փորձեց ստանալ այս պահին հայտնի 21 «անդամների» անունների ամբողջական ցանկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա նախաքննական գաղտնիք համարվել չի կարող մի պարզ պատճառով՝ հայտնի է՝ ովքեր են նրանց շահերը պաշտպանողները, նրանք էլ, բնականաբար, գաղտնի չեն կարող պահել իրենց պաշտպանյալների անունները: Լրատվական ծառայությունից մեզ ասացին, թե այսօր ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անունները չեն հրապարակվելու: Եվ մեր պնդումներին, թե այսպես, թե այնպես լրատվամիջոցները կիմանան բոլոր անդամների անունները, իսկ հանրությունը պետք է տեղեկացված լինի, այնուամենայնիվ տրվեց բացասական պատասխան. «Մենք իրավասություն չունենք ասելու»:

ArmLur.am-ը ներկայացնում է խմբավորման անդամ համարվող այն անձանց լուսանկարներն ու անունները, ովքեր մինչ այս պահը հայտնի են դարձել: Մյուսների ինքնությունը կպարզենք լրագրողական հետաքննության միջոցով:

10173804_936402673045269_6552697287260539844_n-225x300
«Հանցավոր խմբավորման պարագլուխ» համարվող Արթուր Վարդանյանը
12283173_910072159071502_1424300581_n
«Հանցավոր խմբավորման» անդամ 21-ամյա Նելի Մինասյանը
12285805_910072152404836_1772267680_n
«Հանցավոր խմբավորման» անդամ Ավետիս Բարեյանը
12319348_910072205738164_855664338_n
«Հանցավոր խմբավորման» անդամ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը
Vaxinak
«Հանցավոր խմբավորման» անդամ Վաղինակ Ստեփանյան
Artur
«Հանցավոր խմբավորման» անդամ Արթուր Եղիազարյան
12305570_910079559070762_328670587_n
«Հանցավոր խմբավորման» անդամ, Հ1 հեռուստաընկերության աշխատակից Արման Հայրապետյան

Հայտնի են նաև Մարինե և Ասյա Մկտչյան քույրերի և Սրբուհի ու Դավիթ անունները:

12305845_1013609542029279_859581818_n
Ովքեր են «զինված հանցավոր խմբավորման» մյուս անդամները. ՀՀ ԱԱԾ-ն հրաժարվում է հրապարակել նրանց անունները




Լրահոս