Կոլորադոյում փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Կոլորադո Սփրինգս քաղաքում ընտանիքի պլանավորման կենտրոն ներխուժած անհայտ անձի և ոստիկանության միջև փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել. փոխանցում է BBC-ն:

Քաղաքապետ Ջոն Սուտերսը հայտնել է, որ փոխհրաձգության հետևանքով մեկ ոստիկան և 2 քաղաքացի է զոհվել: Ինչպես նաև 11 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 5 ոստիկան:

Հարձակում գործած անձին ձերբակալել են: Երկար բանակցություններից հետո նա դուրս է եկել փողոց և հանձնվել ոստիկանությանը:

Նշվում է, որ դեպքի մանրամասները քննվում են, իսկ հանցագործի ինքնությունը պարզվում է:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս