Երեկ Աջափնյակի դատարանից փախել է կալանավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից դատարան բերված կալանավորը դիմել է փախուստի: 
Ինչպես հայտնում է ֆտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ ոստիկանության ուղեկցող խումբը կալանավորված 43-ամյա Արմեն Կաբալյանին բերել է մենախուց, որոշ ժամանակ անց հայտնաբերվել է, որ նա չկա: 
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Կաբալյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, իսկ այժմ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ հնարավոր է ՀՀ ոստիկանությունում նշանակվի ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե ինչ եղանակով և ինչպես է կալանավորը դիմել փախուստի: Ոստիկանությունն էլ ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ դատարանից փախուստի դիմած կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս