ԱՄՆ-ում ուղղաթիռի վթարի հետևանքով 2 օդաչու է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Թեննեսի նահանգում ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, փոխանցում է Associated Press-ը:

Ուղղաթիռի 2 օդաչուները զոհվել են:

AH-64D Apache ուղղաթիռը վթարի է ենթարկվել ուսումնական թռիչքի ընթացքում: Փրկարարական խումբն այն հայտնաբերել է գետում:

Վթարի պատճառի մասին դեռևս չի հաղորդվում: Զինծառայողների անունները չեն հրապարակվում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս