Ոստիկանություն տարված լրագրողն «ազատ է արձակվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, որ Չարենցավան քաղաքում տեղակայված 26/16 ընտրատեղամասում գտնվող լրագրող Սոնա Թադևոսյանը, ով ներկայացնում է Ասպարեզ լրագրողների ակումբը, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

ArmLur.am-ը փորձեց հասկանալ՝ որն է եղել լրագրողի՝ բերման ենթարկվելու պատճառը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ArmLur.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ իրականում նշված լրագրողը հրավիրվել է ոստիկանություն, որտեղ հայտնել է, որ իր անցաթղթի հետ կապված խնդիրներ են եղել:

Պարզաբանումներից հետո նրան ազատ են թողել:

Կատարվածի հետ կապված քիչ անց պաշտոնական մեկնաբանություն կլինի:




Լրահոս