Գյուղնախարարության խորհուրդը՝ ցրտահարության հետեվանքները մեղմելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արարատյան հարթավայրում և հանրապետության նախալեռնային գոտում վերջին օրերին գիշերային ժամերին արձանագրաված բացասական ջերմաստիճանների հետևանքով ցրտահարություններ են դիտվել հիմնականում Արարատի մարզի Արտաշատի, Մասիսի և Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանների առանձին համայնքների ցածրադիր տարածքներում:
 
Ինչպես տեղեկացնում է Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը, նշված համայնքներում ցրտահարությունից տուժել են վաղահաս կարտոֆիլի, լոբազգի մշակաբույսերի ցանքերի և խաղողի այգիների որոշ հատվածներ:
 
Ցրտահարությունների հետևանքները մեղմելու և բերքի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից առաջարկվում է առաջնահերթության կարգով իրականացնել հետևյալ ագրոտեխնիկական միջոցառումները:
 
Կարտոֆիլի և բանջարանոցային մշակաբույսերի ցանքերում՝
կտրել և բույսերից հեռացնել վնասված հատվածները
բույսերի միջշարային և մերձբնային տարածքները փխրեցնել, սնուցել ազոտական պարարտանյութերով և ոռոգել
ապահովության համար, ցանկալի է կատարել բուժում սնկային հիվանդությունների դեմ
Խաղողի վնասված այգիներում՝
վազի վրայից հեռացնել ցրտահարված (սևացած, չորացած) շվերը
ուժեղ աճ ունեցող հոռաշվերը, որոնց վրա բերք է ձևավորվել պահպանել, անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելով հաջորդ տարի վազի ձևավորման նպատակով
գայգում կատարել միջշարային տարածությունների վար, սնուցում ազոտական պարարտանյութերով և ոռոգում
խորհուրդ է տրվում այգում կատարել առաջին բուժումը միլդյու հիվանդության և թրիպսների ու տզերի դեմ
Առաջարկվող միջոցառումների սեղմ ժամկետում իրականացնելու դեպքում կստեղծվեն լուրջ երաշխիքներ վնասված տարածքներից բարձր բերք ստանալու համար:




Լրահոս