«Ռեալը» համակերպվեց Իսպանիայի Գավաթից հեռացվելու որոշման հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բողոքարկման կրկնակի մերժումից հետո Մադրիդի «Ռեալ»-ը որոշել է չշարունակել պայքարն Իսպանիայի գավաթի խաղարկությունից հեռացվելու դեմ: Մարզական վճռաբեկ դատարանը չի բավարարել Արքայական ակումբի բողոքարկումը: Մինչև այդ բողոքարկումը մերժել էր նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Ակումբը հարգում է Վճռաբեկ դատարանի որոշումը: Դա նշանակում է, որ «Կադիս»-ի հետ պատասխան հանդիպումը տեղի չի ունենա»,- ասվում է «Ռեալ»-ի պաշտոնական հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ»-ը խաղադաշտ էր դուրս բերել  դեղին քարտերի համար որակազրկված Դենիս Չերիշևին, որի համար էլ որակազրկվել է:




Լրահոս