Բնակարանում հայտնաբերվել է դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 7-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Բաղրամյան պողոտայի թիվ 79 շենքի 37-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել “1-02” և “1-03” ծառայությունների դիսպետչերը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1961թ. ծնված Գրետա Գրիգորյանի դին:




Լրահոս