Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ է. Խաչատուր Սուքիասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ է: Այսօր “Ազատություն” ռկ-ի եթերում հայտարարեց գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը` անդրադառնալով կառավարության ղեկավարի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը:
Սուքիասյանը նշեց, որ գործող վարչապետը մեծ փորձ ունի, “էս երկրի ամեն մի հատվածից տեղյակ է”: “Եթե վերցնենք, ամբողջ ներկապնակում Տիգրան Սարգսյանի նման մեծ փորձ ունեցող կարևոր ինստիտուտներում չկա: Դեռ 89 թվականից շարժման մեջ էր, լավ հիշում եմ, դասախոսություններ էր փոքրի կարդում, թե ինչպիսի Հայաստան ենք ունենալու”,-ասաց Սուքիասյանը:
Գործարարի խոսքով, հիմա ճգնաժամի տարիներ են, “բայց որ ինքը բարեփոխիչ է, բոլորս լավ գիտենք”: Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ բարեփոխումներ չի իրականացնում, Խ. Սուքիասյանը պատասխանեց.  “Ես կարծում եմ քաղաքական համակարգից է, իր անձինց չէ”:




Լրահոս