Այսօր Շուշիի ազատագրման օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Շուշիի ազատագրման օրն է: 21 տարի առաջ այս օրը ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այդ քաղաքը: Սակայն 21 տարի անց պետք է ցավով արձանագրել, որ մարդկանց մոտ չկա այն նախկին ցնծությունը, ինչ առաջ էր, չկա այդ օրվա կարևորության գիտակցությունը, որովհետև իշխանությունները հետևողականորեն ոչնչացնում են ամեն արժեք ու սրբություն:
Քաղաքական հայացքների համար ժամանակին բանտերում էին պահում արցախյան պատերազմի հերոսներին, այսօր սովի ու թշվառության են մատնել ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին և, ընդհանրապես, ողջ ժողովրդին: Ու փոխանակ հստակ քայլեր ձեռնարկեն երկիրն այս վիճակից դուրս բերելու համար, ընդհակառակը, կառավարության կազմը գրեթե թողնելով անփոփոխ՝ վերանշանակվեց այն նույն վարչապետը, որի կառավարման ընթացքում Հայաստանը լրջագույն ձախողումներ է գրանցել բոլոր ոլորտներում: 
Սակայն պետք չէ վհատվել, այլ պետք է հուսալ, որ ժամանակին Շուշին հերոսաբար ազատագրած ժողովուրդը մի օր կրկին կարթնանա թմբիրից,- գրում է “Ժողովուրդ”-ը:




Լրահոս