Հրապարակ. Փոփոխություններ են սպասվում նաեվ փոխնախարարների մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարության կազմում փոփոխություններ են սպասվում նաև փոխնախարարների մասով: Երեկ “Հրապարակը” տեղեկացել է, որ նրանց թվում են քաղաքաշինության փոխնախարար Ավագ Հակոբյանը, ով ՕԵԿ-ական է, ինչպես նաև առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Վերջինիս ճանաչում են որպես ոլորտի “մաֆիոզ”: Թե ովքեր են նրանց փոխարինելու, դեռ հայտնի չէ: Ավելի ուշ թերթը տեղեկացել է, որ ՕԵԿ քաղխորհուրդը երեկ որոշում է կայացրել` դադարեցնել Ավագ Հակոբյանի պաշտոնավարումը: Թեև հնարավոր է, որ սա ընդամենը իշխանության ցանկությունը համապատասխանաբար փաթեթավորելու համար է:




Լրահոս